Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Քրիստիան Բերգերի դասախոսությունը՝ Թումոյում

Քրիստիան Բերգերի դասախոսությունը՝ Թումոյում
17.07.2014 | 11:14

Հուլիսի 18-ին ժամը 17:30-ին Ավստրիայում ծնված կիոնգործիչ, օպերատոր Քրիստիան Բերգերը կամփոփի «Ոսկե ծիրան»-ի ծրագիրը Թումոյում՝ վարելով ավելի քան չորս ժամ տևողությամբ դասախոսություն որոշակի փորձառությամբ երիտասարդ օպերատորների համար: Դասախոսությունը անգլերենով է՝ հայերեն թարգմանությամբ:
Քրիստիան Բերգերը առաջին օպերատորն է Կինոգործիչների Ամերիկյան հասարակության պատմության մեջ, ով մրցանակի է արժանացել ոչ անգլիալեզու ֆիլմի համար: Նա նաև Cine Reflect Lighting System համակարգի հիմնադիրն է՝ էներգախնայողության գործիքների հավաքածու առկա լուսային աղբյուրների շրջանակը ընդլայնելու համար:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ